Рубрика: Ճամբար, Վերապատրաստում, Օրագիր, Կրթական մանկավարժական ճամբար

«Մուտք կրթահամալիր» ճամբար մանկավարժների համար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
2018թ. հուլիսի 2-5՝ օրակարգ:

Հուլիսի 4, օրվա ամփոփում՝

Օրը սկսեց  ագարակում, խնամեցինք մաշային, հյուսեցինք մազերը, կերակրեցինք: Կենդանուն խնամելը այնքան հանգստացնող է, ասես մի պահ կտրվում ես ամեն ինչից:

Հետո Գևոևգ Հակոբյանի հետ սկսեցինք մաթեմատիկական ասույթների ուսումնասիրությունը: Մուտք՝ այստեղ

Ահա մի քնաի նոր կազմած ասույթ.
Ինը ամենամեծ միանիշ թիվն է: (ճշմարիտ է)
Եռանկյունն ունի երեք կողմ: (ճշմարիտ է)
Շեղանկյան անկյունագծերը հավասար են: (կեղծ է)

Հիմա ասույթի ժխտումը.
Ինը ամենամեծ միանիշ թիվը չէ: (ժխտումը)

«Մաթեմատիկայում ասույթները հետաքրքիր են, ոչ թե իրենց իմաստով, այլ իրենց ճշմարիտ կամ կեղծ լինելու հանգամանքով»:

Հանձնարարություն Մարիետ Սիմոնյանի կողմից, ահա մուտք՝ այստեղ: Արդյունքը՝

Կարդացեք առակները: Գրեք յուրաքանչյուր առակի փոխաբերությունը: Առակը այն  մասին է, որ..

Փոքրիկ առակներ: Կարել Չապեկ

Աքաղաղ

Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։

Վերլուծություն

Աքաղաղը իրեն համարելով կարևոր անձ, իրեն ավելի բարձր է դասում մյուսներից, համարում է, որ ամեն ինչ իր ասածով պետք է լինի:

Ճնճղուկ

Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։

Վերլուծություն

Ճնճղուկը նեղվելով այն հանգամանքից, որ սոխակը ձայնի առավելություն ունի, այդպես է արտահայտվում: Փորձում է ցույց տալ, որ իրենք ճնճղուկները նույնպես առավելություն, յուրահատկություն ունեն:

Կոճղ

Ինչո՞ւ չեն ասում․ «Արժանապատիվ կոճղ»։

Վերլուծություն

Կոճղը հատած ծառի այն մասն է, որը դեռ հողում է: Այն առաջանում է հիմնականում շա՜տ հին, ծեր ծառերի հատումից, և ապրում է ավելի երկար քան ծառը: Միգուցե հենց պատճառով կոճղերը կցանկանային անվանվել արժանապատիվ:

Աղվես

Բոլոր կենդանի արարածները բաժանվում են երեք կարգի՝ թշնամիների, մրցակիցների և որսի։

Վերլուծություն

Շատ հետաքրքիր է այն, որ այս առակի վեռնագիրը «Աղվես» է: Միգուցե աղվեսը այս դասին չի պատկանում:

Աշխատանքի բաժանում

Ես կնայեմ, թե դուք ինչպես եք աշխատում, իսկ դուք կնայեք, թե ես ինչպես եմ ուտում։

Վերլուծություն

Այս քայլով աշխատանք հանձնարարողը կարող է պարզել, թե աշխատողները ինչքանով են պարտավորված անում իրենց գործը:

Միօրիկ

Հարյուրամյա՜ կրիա։ Ինչպե՞ս կարելի է այդպես հրեշավոր կերպով հետամնաց լինել։

Վերլուծություն

Այստեղ իմ կարծիքով հեղինկա ցանկանում է ասել, որ այս մեր օրերում այդքան մեծ տարիքի կրիա ինչպե՞ս կարող է լինել: Դա հետամնացություն է:

Ճնճղուկ

Ինչպե՜ս, արտույտն իրավացի՞ լինի։ Դա բացառված է։ Ճշմարտությունը մեկն է, և այն՝ ճնճղուկային։

Վերլուծություն

Այստեղ ուղակին ճնճղուկը իրեն վեր է դասում արտույտից:

Ծածան

Ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել՝ խորասուզված օդում։

Վերլուծություն

Ճիշտն ասած, չհասկացա:

Էշ

Թո՛ւհ։ Այսպիսի լուրջ պահ, և կեռասենին առանց քաշվելու ծաղկում է իր համար։

Վերլուծություն

Աշնան տերև

Ժամանակի պահա՞նջը։ Գիտենք՝ սոսափել քամու դեմ։

Փտում

Ես էլ եմ քայլում ժամանակի հետ։

Հարևան

Այդ Արքիմեդը վախկոտի ու դավաճանի մեկն է։ Թշնամին ներխուժում է մեր քաղաքը, իսկ նա իր գծագրերն է գծագրում։

Կատոն ավագ

Ի՞նչ։ Սո՞վ։ Աղքատությո՞ւն։ Անբերրիությո՞ւն։ Դատարկ բան։ Ամենից առաջ անհրաժեշտ է Կարթագենը կործանել։

Ներոն

Քրիստոնյաների հետապնդումը հերյուրանք է։ Մենք միայն հերքում ենք նրանց հայացքները։

Աթիլլա

Մենք էլ ենք եկել աշխարհը փրկելու։

Դիկտատոր

Ես հասա համախոհության։ Բոլորը պետք է հնազանդվեն։

Բռնակալ

Էյ դո՜ւք, տականքնե՛ր։ Ես ձեզանից փառապանծ ազգ ստեղծեցի։

Կոնկիստադոր

Ողորմած աստված, դո հո գիտես, որ անմարդկայնությունը խորթ է ինձ։ Բայց ախր աստեկը մարդ չէ։

Քննադատ

Ինչո՞ւ պետք է իմանամ, թե աշխարհն ինչպիսին է։ Բավական է որ գիտեմ, թե նա ինչպիսին պետք է լինի։

Քննադատական դոդոշ

Իմ կարծիքով, օձը չպետք է այդքան երկար լիներ։

Ճանճը պատուհանի ապակուն

Այժմ ես գիտեմ, թե որտեղ է կեցության սահմանը։

Հայելի

Մարդը լոկ իմ պատկերացումն է։

Միօրիկ

Պատմությո՞ւն։ Այդ ինձ ոչինչ չի ասում։

Մարդը սարդոստայնում

Սպասելը նույնպես հեշտ աշխատանք չի։

Ոչխար

Թող մորթեն, բայց ինչո՞ւ են տանում։

Հոռետես

Ձեր կարծիքով գարունը կգա՞։ Սիրելիս, դուք լավատես եք։

Պատգամ

Ինչ որ չես կարող անել ինքդ, հրամայիր ուրիշին։

Սեր ժողովրդի նկատմամբ

Միայն մեր կուսակցությունն է մեծարում մեր մեծ, հերոսական ժողովրդին։ Բոլոր մյուս կուսակցությունները դավաճաններ են, վախկոտներ, ծախված հոգիներ ու սրիկաներ։

Պետական գործիչ

Պետության օգո՞ւտը։ Դա կամ այն է, ինչը օգտակար է մեզ, կամ այն, ինչը օգտակար է մնացյալներին։

Բռնակալ և փիլիսոփաներ

Ես կգործեմ, իսկ դուք կսկսեք իմ գործողությունների համար հիմունքներ որոնել։

Խոզ և մարգարիտ

Բը՜ռռ։ Այս ի՞նչ են լցրել իմ կեղտաջրի մեջ։ Սա ի՞նչ խոզություն է։

Դիվանագիտություն

Մենք, անշուշտ, դատապարտում ենք բռնությունը, բայց պատրաստ ենք զենք տրամադրելու։

Չեզոք

Չեզոքությո՞ւն։ Այդ նշանակում է վաստակել պատերազմում, որ վարում են ուրիշները։

Իմպերիալիստ

Ուժերի հավասարակշռությունն այն է, երբ մեր կողմն է գերակշռությունը։

Գաղութացում

Իսկ հիմա հայրաբար հոգանք նրանց մասին, ովքեր ողջ են մնացել։

Թերթեր

Ճշմարտությունը լոկ այն է, որը ծառայում է մեր կուսակցության շահերին։

Խմբագրությունում

Այստեղ ահա հաղորդագրություն է ստացվել, որ միջոց է գտնված գեղձուռուցքի ժանտախտի դեմ։ Դուք չգիտեք՝ մեր կուսակցությունը ժանտախտի կո՞ղմ է, թե դեմ։

Դիվանագիտություն

Փա՜ռք աստծու, պայմանագիրը կնքված է։ Այժմ եկեք մտածենք, թե ինչպես պիտի խախտենք այն։

Դիվանագետ

Միջազգային իրավո՞ւնք։ Այդ միշտ այն է, որ խախտում են ուրիշները։

Երկրի կառավարիչ

Ես հայրենիքի սիրո շլացուցիչ օրինակ տվի․ երեք հարյուր հազար մարդու ստիպեցի իրենց կյանքը զոհաբերել նրան։

Միջազգային համաձայնություն

Ճագարներ, դուք հավերի հետ պայմանագիր կնքեցիք, որ իրար չեք խժռի։ Տեսնենք, թե ինչ կասի դրան բազեն։

Ցիկլոն

Երկրի երեսից ջնջված է հիսուն քաղաք։ Ինչպիսի՜ ցնցող հաջողություն։

Գայլ

Այս խոյը զզվելի դիտավորություն ուներ՝ ուզում էր թաքնվել ինձանից։

Ոչխարի հոտ

Այս գայլն ավելի շուտ կկշտանա, եթե նրան չդիմադրես։

Реклама
Рубрика: Ճամբար, Վերապատրաստում, Օրագիր, Կրթական մանկավարժական ճամբար

«Մուտք կրթահամալիր» ճամբար մանկավարժների համար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
2018թ. հուլիսի 2-5՝ օրակարգ:

Հուլիսի 3, օրվա ամփոփում՝

Օրը սկսեց  առավոտյան պարտիզապուրակային աշխատանքով: Ես առաջին անգամ էի խոտ հնձում, շատ հետաքրքիր և հաճելի է, երբ խնամուն ես բնությունը:


Հետո սկսեցինք հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանների Читать далее ««Մուտք կրթահամալիր» ճամբար մանկավարժների համար»

Рубрика: Ճամբար, Վերապատրաստում, Օրագիր, Կրթական մանկավարժական ճամբար

«Մուտք կրթահամալիր» ճամբար մանկավարժների համար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
2018թ. հուլիսի 2-5՝ օրակարգ:

Հուլիսի 2, օրվա ամփոփում՝

36514929_2604820083075597_4202759437691125760_nՕրը սկսեց առավոտյան պարտիզապուրակային աշխատանքով: Ծանոթացանք միջավայրին խնամեցինք կանաչապատ տարածքներից մի փոքր հատված: Այնուհետև հավաքվեցինք դասասենյակում և սկսեցինք հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանների ուսումնասիրությունը:
Ծանոթությունից և ուսումնասիրությունից հետո անցանք բլոգավարության և լեզվագործունեության, որը մի ծավալուն գործունեություն ստացվեց: Ստացանք
Читать далее ««Մուտք կրթահամալիր» ճամբար մանկավարժների համար»

Рубрика: Օրագիր, Ամառային ճամբար, Անհատական աշխատաժամանակ

Հունիսի 25-29, 2018թ. Անհատական աշխատաժամանակ

093Հուլիսի 25-29

Շաբաթվա ընդհանուր աշխատակարգ

Հունիսի 25
09:00-09:30՝ Ազգագրական փառատոն 2018. ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
10:00-12:00՝ 
 Դասասենյակի մաքրություն: Մատենավարություն: 2017-2018 թթ. ուսումնական տարավա ամփոփում:
12:00-12:30՝  Ընդմիջում։
12:30-14:00՝  Բլոգավարություն: Նախագծային ուսուցման նախագծերի վերանայում:

Рубрика: Օրագիր, Ամառային ճամբար

Հունիսի 18-22. 2018թ. Շաբաթվա ամփոփում

CYMERA_20180612_123523Ամփոփոենք օրը ներկայացնելով օրվա ամենահետաքրքիր պահերը.

Ուսումնական մաթեմատիկական հետազոտություն ճամբարականների հետ։
Ճամբարականների հետ որոշցինք ուսումնասիրել լողափային տարածքը: Տարբեր հարցեր մեջ բերելով, քննարկումներ կատարեցինք, որոնց շնորհիվ կազմեցինք մի քանի մաթեմատիկական խնդիր: Ճամբարականնենին հետաքրքրեցին մեր լողավազանները, այն թե ինչքա՞ն ջուր է պարունակում լողավազանը, ի՞նչ չապումներ և խուրություն ունի այն: Որոշեցինք մետրի օգնությամբ գտնել լողավազանի կողմերը և խորությունը: Այդ ամենը ներկայացված է ֆոտոշարքով: Գտանք լողավազանի կողմերի մոտավոր արժեքները՝  երկարությունը 300 սմ=3 մ, լայնությունը 200 սմ=2 մ և լողավազանի բարձրությունը գետնից 100 սմ=1 մ է, իսկ նրա մեջ ջրի մակարդակը գետնից՝ այսինքն խորությունը մոտավորապես 73 սմ: Քանի որ մաթեմատիկան միայն ճշգրիտ գիտություն է, որոշեցինք այս չապումներով կազմել մի խնդիր, բայց ոչ թե լողավազանի այլ մի մեծ ակվարիումի համար: Ահա այն.

Խնդիր: Ակվարիումը, որը ունի 300 սմ երկարություն, 200 սմ լայնություն և 100 սմ բարձրություն, լցված է ջրով: Ջրի խորույունը ակվարիումում 73 սմ է: Գտի՛ր ակվարիումի ծավալը և հաշվի՛ր թե ինչքան ջուր պետք է ավելացնենք, որպեսզի ակվարիումը լցվի ամբողջությամբ:

Ֆոտոշարք՝

36002724_10156514416764711_8366542412243271680_nՈւսումնական պարապմունքներ Ավագ դպրոց.
ծրագիում՝

Սովորում ենք մի հետաքրքիր ծրագիր, որը Читать далее «Հունիսի 18-22. 2018թ. Շաբաթվա ամփոփում»

Рубрика: Նախագծեր, Օրագիր, Ամառային ճամբար

Ուսումնական մաթեմատիկական հետազոտություն

img_20180620_100546Մասնակիցներ ՝ Արևելյան դպրոց-պարտեզի ճամբարականներ:

Նպատակը՝ Ուսումնասիրում ենք տեղանքը: Ինչպիսի՞ն են մեր լողավազանները, ինչ տեսք ունեն, ինչքա՞ն ջուր են պարունակում: Փոքրիկների հետ քննարկում ենք այսպիսի տարբեր հարցեր, կատարում չափումներ, կազմում խնդիրներ:

Ժամկետը՝ Մեկ դասաժամ՝ 40 րոպե:

Արդյունքում՝  Սովորողները ամրապնդում են գիտելիքները: Պարզաբանում են տարբեր հարցեր, որոնք մեջ են բերում հենց իրենք:

Արդյունքը՝

Ուսումնական մաթեմատիկական հետազոտություն ճամբարականների հետ։
Ճամբարականների հետ որոշցինք ուսումնասիրել լողափային տարածքը: Տարբեր հարցեր Читать далее «Ուսումնական մաթեմատիկական հետազոտություն»

Рубрика: Օրագիր, Ամառային ճամբար, Անհատական աշխատաժամանակ

Հունիսի 18-22. 2018թ. Անհատական աշխատաժամանակ

Հունիսի 18-22

Շաբաթվա ընդհանուր աշխատակարգ

Հունիսի 18
09:00-09:30` 
Մուտք դպրոց. միջավայրի խնամք, պատրաստություն։
09:30-10:00՝
  Առավոտյան ընդհանուր պարապմունք. պատասխանատու՝ Մարինե Ոսկանյան։
10։00-11։20՝  Բաց համայնքի զարգացում. տեխնոլոգիական՝ պարտիզապուրակային-շրջակա միջավայրի զարգացման, համակարգող՝ Հասմիկ Թոփչյան։
11։20-11։50՝  Ընդմիջում։
12:00-14:00՝  Ուսումնական պարապմունքներ Ավագ դպրոց.

  • Մաթեմատիկա-բնագիտական առարկաների դասավանդողներ.
  • Հերմինե Անտոնյան և ընկերներ.
  • Հերմինե Անտոնյանի կաբինետ.

Ծրագիում՝

14։00-14։30՝  Մանկավարժական ընդհանուր պարապմունք մարմարյա սրահում. ծրագրում՝ Читать далее «Հունիսի 18-22. 2018թ. Անհատական աշխատաժամանակ»